Էստոնիայում կոչ են արել դատել ՌԴ-ի ղեկավարությանը և փակել սահմանը
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը կոչ է արել ստեղծել միջազգային տրիբունալ, որը կպատժի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի մեղավորներին։
«Ռազմական հանցագործությունների համար կա Միջազգային քրեական դատարան, որը հետապնդում է նման արարքները։ Բայց պետք է լինի նաև ագրեսիվ պատերազմի հանցագործության համար տրիբունալ», այսօր Հանբուրգում հայտարարել է նա՝ միջազգային փոխըմբռնման և հաշտեցման խթանման համար Մարիոն Դյոնհոֆի մրցանակը ստանալիս։
«Ագրեսիվ պատերազմը բոլոր հանցագործությունների մայրն է»,- ընդգծել է Էստոնիայի կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ դրա համար պատասխանատու բարձրաստիճան քաղաքական գործիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Միաժամանակ, Էստոնիայի սահմանապահ ծառայության ղեկավար Եվա Կալմուսը երկրի բնակիչներին կոչ է արել ձեռնպահ մնալ Ռուսաստան մեկնելուց։
Ռուսաստանի հետ Էստոնիայի սահմանը կարող է փակվել կառավարության որոշումից «մեկ ժամվա ընթացքում, զգուշացրել են Տալլինում։
Կարծիքներ