Փաշինյանի դիրքորոշումը տգիտությամբ ու դավաճանությամբ է պայմանավորված, բայց ու՞ր են նրա կողքի իրավաբանները

 Փաշինյանի դիրքորոշումը տգիտությամբ ու դավաճանությամբ է պայմանավորված, բայց ու՞ր են նրա կողքի իրավաբանները

«Ինձ համար զարմանալի չէ Փաշինյանի դիրքորոշումը։ Ակնհայտ է, որ նրա վարքագիծը պայմանավորված է տգիտությամբ ու դավաճանությամբ։ Այս երկուսը միախառնված իրար հետ։ Եթե մարդը ոչինչ չի հասկանում միջազգային իրավունքից, չի հասկանում, թե առհասարակ ինչ է անկախ պետությունը, ուրեմն այդքան էլ զարմանալի չեն այն հայտնի հայտարարությունները, որոնք նա վերջերս արել է»։ Այս մասին քիչ առաջ «Հայրենիք, թե՞ «կադաստրի թղթով» ցեղասպանություն» թեմայով հրավիրված հանդիպում-քննարկման ժամանակ իր ելույթում ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։ Հանդիպումը, նշենք, կազմակերպել է «Այլընտրանքային նախագծեր» խումբը։

«Ի՞նչ է ասում Փաշինյանը։ Փաշինյանը ասում է, որ մենք տնվոր ենք ու ցանկացած ժամանակ կարող են այլ պետություններից գալ ու ասել՝ դուք այստեղ տնվոր եք, դուրս եկեք այստեղից։ Ես նորից եմ ասում, որ Փաշինյանը չի հասկանում, թե ինչ է նշանակում անկախ պետություն։ Փաշինյանի հայտարարությունները այո, տարրական գիտելիքների բացակայության մասին են վկայում, սակայն նրա կողքին իրավաբաններ կան, չէ՞։ Տարրական գիտելիքներ ունեցող այդ իրավաբանները նրանք պիտի բացատրեին, որ երբ դու դառնում ես ՄԱԿ-ի անդամ, դիվանագիտական հարաբերություններ ես հաստատում բազմաթիվ երկների հետ, դու ճանաչված ես արդեն միջազգայնորեն ու անկախ նրանից, թե դու քո հարևանների հետ սահման գծել ես կամ չես գծել, դու անկախ պետություն ես, դու տերնն ես այն սահմանների, որոնք փաստացի գոյություն ունեն։ Նրան պիտի իրավաբանները բացատրեին, որ նույն այդ փաստացի տարածքները անձեռնմխելի են։ Տարածքային ամբողջականության ճանաչումը ընդամենը նշանակում է, որ Ա պետությունը պարտավորվում է ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառել մեկ այլ երկրի, հարևան երկրի տարածքի նկատմամբ»,- հավելեց նա։