Հայը և հայկականը․ Հայտնաբերել է հայը․ դեղեր և պատրաստուկներ

Հայը և հայկականը․ Հայտնաբերել է հայը․ դեղեր և պատրաստուկներ

«Եվրոպայի ողբերգությունը կայանում է նրանում, որ քաղաքակրթության հիմքը ընդունում են հունականը եւ ոչ հայկականը»

Հենրիխ ՇԼԻՄԱՆ

Դեռեւս անտիկ ժամանակներից Հայկական լեռնաշխարհում հայտնի են եղել դեղեր ու պատրաստուկներ, որոնք հայտնի են եղել հայկական անունով; Անուշադրը (Sal Armeniacus) հայտնի է եղել Հայկական աղ անունով, որը XV դարի հայ բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին կիրառել է բուժական նպատակով: Ժամանակակից բժշկության մեջ այն նույնպես կիրառություն ունի: Միջին դարերում եվրոպացիները եւ արաբները Հայկական աղբորակն օգտագործել են որպես դեղամիջոց: Հայկական կավը որպես մաղձաբեր, վերքերը չորացնող, արյունահոսությունը դադարեցնող բուժամիջոց կիրառվել է վաղ միջնադարից: Դողէրոցքի եւ այլ հիվանդությունների դեմ որպես դեղամիջոց օգտագործվել է Հայքարը: Ալ-Բիրունին «Հանքաբանություն» աշխատության մեջ գրում է. «լազուրիտը (լաջվարդը) որպես մելամաղձային հիվանդության ցրող միջոց, արտահանվում է Հայաստանից եւ լայնորեն օգտագործվում է կենցաղում»:

Դերեւս 12-րդ դարում է Մխիթար Հերացին գրել է ակնաբուժական գիրք, որտեղ ոչ միայն նկարագրել է աչքի հիվանդություններրի տեսակներն, այլեւ դրանց բուժման դեղերը։

 

Ամիրդովլաթ Ամասիացու «Ախտապատին» աշխատությունը բաղկացած է երկու մասից՝ դեղագործություն եւ դեղագիտություն։ Առաջին մասում զետեղված են դեղատոմսեր, որտեղ մանրամասն նկարագրված են դեղանյութերի քանակը, պահպանման միջոցները։ Երկրորդում տրված են դեղերի անունները, նրանց ազդեցությունն օրգանիզմի վրա, դրանց օգտագործման կարգը։ Ամիրդովլաթ Ամասիացին թողել է ավելի քան 100 դեղատոմս, որտեղ հստակ նշված են նյութերի կշռային հարաբերությունները։ Ավելի ուշ ժամանակներում եւ մեր օրերում աշխարհահռչակ համբավ են ձեռք բերել բազմաթիվ հայրենի ու սփյուռքի բժիշկներ, դեղաբաններ, դեղագետներ եւ բժշկության բնագավառի այլ գիտնականներ՝ Նորայր Դրաստամատի Վարդազարյանը, Ջեք Գեւորգյանը՝ Դոկտոր մահը, Լեւոն Չայլախյանը, ով երեք այլ գիտաշխատողների հետ աշխարհում առաջին անգամ կլոնավորել է կաթնասուն կենդանի՝ Մաշա անվանված մկնիկը։ Դա տեղի է ունեցել Դոլլի ոչխարի կլոնավորումից տասը տարի առաջ [A. V., Kulikov; G. R. Ivanitsky (2010). «He was like no other (In memoriam Levon Mikhailovich Chailakhyan)». 55 (3)], Սուրեն Մկրտչի Գալստյանը, Անդրանիկ Ջումշուդի Ճաղարյանը, Արա Դարզին՝ եղել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար, Նիկոլայ Արսենի Նաջարյանը, Հովհաննես Վարդանի Հովհաննիսյանը եւ այլք։ Օսմանյան սուլթանների բժիշկները հիմնականում հայեր են եղել (Միքայել Խորասանջյան եւ այլք)։

ԱՍԼԱՎԻՏԱԼ, վաղաժամ ծերացումը կանխելող պատրաստուկ։  Այն առաջարկել է աշխարհահռչակ ռումինահայ բժիշկ, ծերաբան-ծերաբույժ Աննա Ասլանը, ում պատվին ԳԴՀ-ում (1983), եւ Իտալիայում սահմանված են  «Հաղթանակի արձան» (1984) եւ այլ մրցանակներ։ Նրա անունը քանդակվել է Հիպոկրատի մարմարե հուշարձանին (Հունաստան)։

 

ԱՍԼԱՎԻՏԱԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ, երեխաների թուլամտության բուժման համար պատրաստուկ։ Այն առաջարկել է աշխարհահռչակ ռումինահայ բժիշկ, ծերաբան-ծերաբույժ Աննա Ասլանը։

ԱՐՄԵՆԻԿՈւՄ,  դեղամիջոց, որը ստեղծվել է Հայաստանում 1998-ին։ Այս դեղամիջոցն, ըստ հայտագործողների՝ արդյունավետ է ՄԻԱՎ-ի, ինչպես նաեւ այլ հիվանդությունների բուժման համար։ Ոչ մի տեսակի վերահսկվող կլինիկական հետազոտություններ չեն հրապարակվել Արմենիկումի մասին։ Հայաստանից դուրս բնակվող ՄԻԱՎ-ի փորձագետների մեծամասնությունը չի ընդունում դեղամիջոցի արդյունավետությունը։ «Արմենիկումի» ստեղծման գործում մեծ ավանդ ունի դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գաբրիելյանը։

 

ԳԵՐՈՎԻՏԱԼ Нг, վաղաժամ ծերացումը կանխող պատրաստուկ։  Այն առաջարկել է աշխարհահռչակ ռումինահայ բժիշկ, ծերաբան-ծերաբույժ Աննա Ասլանը։

Գ․ Ի․ ՍԱՐԿԻՍՈՎ,

Հ․ՍԱՐԿԻՍՈՎ,

Ս․ Ա․ ՍԱՐԿԻՍՈՎ,

Ֆ․Ի․ՍԱՐԿԻՍՈՎ, գործնականում կիրառվող բիովետին եւ բիովիտ պատրաստուկներ, որոնք առաջարկել է անասնաբույժ, մանրէաբան, դոկտոր, պրոֆեսոր Հարություն Քրիստափորի Սարկիսովը։ Նրա ղեկավարությամբ աշխարհում առաջինը ստեղծվել են խոշոր եղջերավոր անասունների, ձիերի, մորթատու գազանների, ճագարների տրիխոֆիտիայի դեմ վակցինաները։ Սարկիսովն առաջինն է ԽՍՀՄ-ում անասնապահության եւ անասնաբուժության մեջ կիրառել անտիբիոտիկներ։

 

ԴԵՊԻՖԵՆ,  հակաանռիթմային դիպիֆեն պատրաստուկ։ Այն առաջարկել է քիմիկոս Ռուբեն Վարդանյանը։

ԴԻՄԵԿՈւՄԱՐՈՆ, հակախոցային պատրաստուկ։ Պատրաստուկն առաջարկվել է դեղաբան, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ Սիմոն Միրզոյանի ղեկավարությամբ։

Ս․ Միրզոյանը ստացել է արյան շրջանառությունը եւ շնչառությունը խթանող, ճնշումն իջեցնող, միզամուղ, արյունահոսությունը դադարեցնող պատրաստուկներ։ Ստացել է «արագածին» նոր ալկալոիդը։

ԴԻՖԻԶՈՊՐՈՆԻԼ, հակաայտուցային պատրաստուկ։ Պատրաստուկը սինթեզվել է ՆՕՔԻ-ում՝ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում։ Իսկ պատրաստուկի էությունը բացահայտել է դեղաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վերոնիկա Մինասի Սամվելյանը։

ԼԱԿՏՈԲԱԿՏԵՐԻՆ-6, թթվակաթնային պատրաստուկը, որն ունի բուժկանխարգելիչ հատկություններ եւ փոխարինում է մայրական կաթին։ Պատրաստուկը ստեղծել է անասնաբույժ, անասնաբուժական գիտությունների դոկտոր Հակոբ Ստեփանի Ղազարյանը։

 

ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏԱՀԱՐՈւՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՊԱՏՐԱՍՏՈւԿ, ճառագայթային ախտահարումների կանխարգելման եւ բուժման պատրաստուկ։ Պատրաստուկը ստացել է Մասիս Գարեգինի Ամատյանը։ Այն գրանցվել է ՌԴ-ում՝ 1998-ին։

 ՅՈԴՈԼ, Ջ․ Չամիչյանը զբաղվելով բնական խեժերի կոմպոնենտների ուսումնասիրություններով 1885-ին հայտնագործել է յոդոլ անունը կրող անտիսեպտիկ նյութը, որը դեղագիտության ոլորտում կարեւորագույն ներգործություն է ունեցել։

ՅՈԴԻՆՈԼ, մանր եղջերավոր անասունների դիկտիոկաուլոզ հիվանդության բուժման նպատակով կիրառվող պատրաստուկ։ Այն  առաջարկվել է անասնաբուժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սարգիս Հարությունի Ղեւոնդյանի կողմից։

«ՆԱՐԻՆԵ» ԵՎ «ԿԱՐԻՆԵ», մայրական կաթին փոխարինող սննդանյութերը։  Մշակել է մանրէաբան Լեւոն Հակոբի Երզինկյանը, ում գիտական աշխատանքները նվիրված են կաթնաթթվային բակտերիաների ֆիզիոլոգիական ու կենսաքիմիական հատկանիշների ուսումնասիրությանը։

ՌՈՏԱՎԻՐՈւՍ, Ալբերտ Կապիկյանը հռչակվել է «ռոտավիրուսի վակցինի հայտնագործությամբ», որի համար արժանացել է Ալբերտ Սեյբինի հուշամեդալի: Ռոտավիրուսն աղիքային բնույթի հիվանդություն է, որ տարածված է երեխաների շրջանում: Ամերիկյան գիտական շրջանակներում նրան անվանում են․«Գաստրոէնտերիտիսի վիրուսի հետազոտման հայր»: Նա հայտնաբերել է նորովիրուսը եւ երկարամյա աշխատանք արդյունքում ի հայտ եկավ առաջին արտոնագրված ռոտավիրուսային պատվաստանյութը:

1973 թ բժիշկն ու նրա գործընկերները հայտնաբերել են հեպատիտ Ա վիրուսը:

ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈւԹ ԲԵՐԱՆԱ-ՎԻՐՈւՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ԴԵՄ, պատվաստանյութը ստացել է ամերիկահայ դժիշկ, դոկտոր Ալբերտ Կապիկյանը:

OPIGT DE BEYRAN, Ֆրանսիական պետական ֆորմոկոպիայի կողմից թույլատրված դեղամիջոց, որը երկար տարիներ կիրառվել է որպես վեներական հիվանդությունների դեմ պայքարի միջոց։ Դեղամիջոցը ստացել է ֆրանսահայ բժիշկ Ժոզեֆ Բեյրանը (Մելքոնյան) պատրաստած:

ՖԵՆԱՐԻԴԻՆ, ցավազրկող պատրաստուկ։ Այն առաջարկել է քիմիկոս Ռուբեն Վարդանյանը։

ՖՏՈՐԱՖՈւՐ, հակաուռուցքային դեղամիջոց; Ստացել է Բագրատ Տիրանի Ղարիբջանյանի հայտնագործած հակաուռուցքային երեք միացություն ներկայացվել է նախակլինիկական, երկուսը՝ կլինիկական փորձարկումների, «Ֆտորաֆուր» դեղամիջոցն արտոնագրվել է արտասահմանում։

 

Գագիկ Արծրունի