Նեթանյահուն «մեր ժամանակների Հիտլերն է»․ Էրդողան
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «մեր ժամանակների Հիտլերն է»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է РИА Новости-ն։
«Մենք պետք է իմանանք, որ ներկայիս Հիտլերը՝ Նեթանյահուն և նրա հանցակիցները չեն կարողանա խուսափել պատասխանատվությունից: Ինչքան էլ հեռու վազի, մենք կհետևենք նրան։
Օրերից մեկ օր արդարությունը կհատուցի անմեղներին ու ճնշվածներին»,- ընդգծել է Էրդողանը։
Կարծիքներ