Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը․ 15 տարվա ազատազրկում է սպառնում
ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Թիմուր Իվանովին ձերբակալել են կաշառք վերցնելու հոդվածով։
Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Փոխնախարարը կասկածվում է ավելի քան 1 մլն ռուբլի կաշառք ստանալու համար։ Նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում։
Նշվում է, որ ՌԴ քննչական կոմիտեն իրականացնում է անհրաժեշտ քննչական գործողություններ։
Կարծիքներ