Հարցաքննել են Թրամփի դստերը

Հարցաքննել են Թրամփի դստերը

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփին հարցաքննել են կապված 2016 թվականի նախագահական ընտրություններից հետո, Դոնալդ Թրամփի երդմնակալության ժամանակ արված ծախսերի առնչությամբ իրականացվող հետաքննության շրջանակներում։

Մասնավորապես, իրավապահներին հետաքրքրել է այն, որ 2017 թվականի հունվարի քսանին, Թրամփի երդմնակալության ժամանակ Trump Hotel-ի ծառայություններից օգտվելիս վճարում է կատարվել բավական բարձր գներով։

Իվանկա Թրամփը իր գրառման մեջ մանրամասնել է, որ հինգ ժամ ցուցմունք է տվել Կոլումբիայի շրջանի գլխավոր դատախազի մոտ։ Իվանկա Թրամփը իր ցուցմունքը համարել է քաղաքականապես մոտիվացված քինախնդրության դրսեւորում։