ԱՄՆ-ում ստեղծել են ջրի մաքրելու հնարավորություն ունեցող սմարթ-շիշ

ԱՄՆ-ում ստեղծել են ջրի մաքրելու հնարավորություն ունեցող սմարթ-շիշ

Ամերիկյան Mahaton ընկերությունը ստեղծել է մոլորակի առաջին խելացի-շիշը, որը կարող է մաքրել ջուրը բակտերիաներից եւ նաեւ՝ ինքնամաքրվել։ Ներայումս ընկերությունը հայտարարել է դրամահավաք, որպեսզի կարողանա բավարար միջոցներ հավաքել սմարթ-շշի սերիական արտադրություն կազմակերպելու համար։ enovosty-ի փոխանցմամբ, ստարտափն արդեն կարողացել է հավաքել 10 հազար դոլար։ Նրանք, ովքեր կնվիրաբերեն 39 դոլարից ավելի, կկարողանան նախապես պատվիրել իրենց սմարթ-շիշը, ինչպես նաեւ 2 շիշ գնել 79 դոլարով, կամ 3-ը՝ 99 դոլարով։Շշի ստանդարտ գինը կազմում է 49 դոլարը։ Ստարտափի հեղինակները վստահ են, որ շիշը դուր կգա այն մարդկանց, ովքեր հոգ են տանում իրենց խմած ջրի որակի մասին եւ ցանկանում են կրճատել պլաստիկե տարաների կիրառությունը։