Ի՞նչ օգնություն է խնդրել ՀՀ-ն ԵՄ-ից․ Իտալիան արձագանքել է

Ի՞նչ օգնություն է խնդրել ՀՀ-ն ԵՄ-ից․ Իտալիան արձագանքել է

Հայաստանը օգնություն է խնդրել Եվրահանձնաժողովից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների զանգվածային ընդունումը կազմակերպելու համար։ 

Իտալիայի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանից խնդրել են տրամադրել առաջին անհրաժեշտության պարագաներ և սանիտարահիգիենիկ նյութեր։

Ըստ իշխանությունների՝ Իտալիան, «որն աշխատում է տարածաշրջանի կայունացման և Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսություն հաստատելու ուղղությամբ, անմիջապես ակտիվացրել է իր ծառայությունները՝ արձագանքելու այդ խնդրանքին»։

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով Արցախից բռնի տեղահանված 100 437 անձ է արդեն եկել Հայաստան։