Ուկրաինական ճգնաժամը պետք է լուծվի բանակցությունների միջոցով

Ուկրաինական ճգնաժամը պետք է լուծվի բանակցությունների միջոցով

«Որքան էլ բարդ լինի Ուկրաինայում հակամարտությունը, այն պետք է լուծվի բանակցությունների միջոցով»։
Այս մասին Չինաստանի ԱԳ նախարար Ցին Գանն ասել է Կենտրոնական Ասիայի երկրների արտգործնախարարների հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Անկախ նրանից, թե որքան բարդ է ճգնաժամը, այն պետք է լուծվի բանակցությունների միջոցով, պետք է լուծվի միայն քաղաքական ճանապարհով», - նախարարի խոսքերն է մեջբերել Չինաստանի արտաքին գերատեսչության կայքը։

«Նախագահ Սի Ծինփինը իր իսկ նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Սա Չինաստանի կողմից ձեռնարկված կարևոր քայլ է ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորմանը նպաստելու համար»,- ասել է Ցին Գանը։