Պուտինը նշել է Ուկրաինայի՝ ՌԴ-ի դեմ վերջին գրոհների պատճառները

Պուտինը նշել է Ուկրաինայի՝ ՌԴ-ի դեմ վերջին գրոհների պատճառները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինան փորձում է հարձակվել ռուսական բնակավայրերի վրա՝ այս շաբաթ նշանակված նախագահական ընտրությունները խաթարելու նպատակով։ 
Բացի այդ, ըստ նրա, հարձակումների պատճառ կարող է լինել նաև բանակցային գործընթացում «հաղթաթուղթ ստանալու» ցանկությունը։

«Գլխավոր նպատակը, ես դրանում կասկած չունեմ, եթե ոչ Ռուսաստանի նախագահական ընտրությունները խաթարելն է, ապա գոնե ինչ-որ կերպ քաղաքացիների կամքի արտահայտման բնականոն գործընթացին միջամտելը։ Սա առաջին։ Երկրորդ, սա տեղեկատվական էֆեկտ է, որի մասին ես արդեն նշել եմ»,- ասել է Պուտինը «Россия 1» հեռուստաալիքին և «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ հարձակումները տեղի են ունենում պատերազմական գոտում Ուկրաինայի անհաջողությունների ֆոնին։ 

«Երրորդ, եթե գոնե ինչ-որ բան ստացվի՝ ապագա հնարավոր բանակցային գործընթացում նրանք ակնկալում են ստանալ ինչ-որ հնարավորություն, ինչ-որ հիմնավորում ու հաղթաթուղթ, դե մենք սա ձեզ կվերադարձնենք, դուք էլ սա մեզ»,- պարզաբանել է նա։