Բրազիլացի «հրաշամանուկը»․ Էնդրիկը շրջանցել է Պելեին ու Ռոնալդուին (տեսանյութ)

Բրազիլացի «հրաշամանուկը»․ Էնդրիկը շրջանցել է Պելեին ու Ռոնալդուին (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի» ապագա նորեկ 17-ամյա Էնդրիկը ռեկորդ է սահմանել՝ երկու գոլ խփելով Բրազիլիայի հավաքականի կազմում՝ մրցավեճի առաջին 49 րոպեների ընթացքում: «Պալմեյրասի» հարձակվողը գոլի հեղինակ է դարձել Իսպանիայի դեմ ընկերական խաղում, որն ավարտվել է 3։3 հաշվով։ Մինչ այդ բրազիլացին իր թիմի միակ գոլը խփել է բրիտանացիների դեմ խաղում։ 

Երկու հանդիպումներում էլ Էնդրիկը դուրս է եկել փոխարինման, իսկ նրանից ընդամենը 49 րոպե է պահանջվել Իսպանիայի ընտրանուն երկու գոլ խփելու համար։

Նշենք, որ համաշխարհային ֆուտբոլի բրազիլացի արքան, լուսահոգի Պելեն ժամանակին 64 րոպեում ազգային հավաքականում խփել է իր առաջին երկու գոլերը։ Ռոնալդոն նման արդյունքի հասել է խաղադաշտում ընդհանուր առմամբ 529 րոպե անցկացնելու հետո միայն։

Հավելենք, որ 2022 թվականի դեկտեմբերին «Ռեալը» «Պալմեյրասից» 45 միլիոն եվրոյով ձեռք բերեց Էնդրիկի տրանֆերը: Բրազիլացին Արքայական ակումբին կմիանա այս ամռանը, երբ կդառնա 18 տարեկան: Էնդրիկը «Պալմեյրասի» հիմնական կազմում անցկացրել է 66 հանդիպում և դարձել 18 գոլի հեղինակ։