Վիճակը ծայրահեղ ծանր է․ միայն այդքանը
Երևի պաշտպանության ոլորտի ամենամեծ բարեփոխումը սա է, երբ ՊՆ-ից հայտնում են, որ զինվոր է վիրավորվել, վիճակը ծայրահեղ ծանր է, բայց նույնիսկ չգիտեն, թե ինչ ուղղության վրա կամ ինչ հանգամանքներում է դեպքը կատարվել։ Ինչպե՞ս չմտածել՝ ՊՆ-ն ինքնագլուխ չէ, խաղաղության դարաշրջանի, տոնածառային եվրատեսիլյան շենշող լույսերի ներքո սպասում է համապատասխան հրահանգավորված հայտարարության, որ ներկայացվի հանրությանը։ Թե չէ հանպատրաստի ասել, որ թշնամու գնդակից է վիրավորվել ու խաղաղությունից «խրտնեցնել հանրությանը» բանի նման չի։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն նման հայտարարություն է տարածել․
«Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ.-ն: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն»։
Կարծիքներ