Ասել եմ՝ ոչ մի թիզ հող, բայց հզոր բանակ

Ասել եմ՝ ոչ մի թիզ հող, բայց հզոր բանակ

Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախկինում ԼՂ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանին հարցրեցինք՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցում հնչած մտքերը իր համար էլ էին նորությո՞ւն՝ Արցախի հարցի կարգավորման հետ կապված, Արցախում տեղեկացվա՞ծ էին բանակցային գործընթացի մանրամասներից։

Նա ասաց․ «Մի մասն եմ լսել։ Այստեղ ապրիլյան պատերազմից հետո, որ հավաք է եղել, մասնակցել եմ, խոսել ենք, լսել ենք»։ Իսկ ինչ է ասում՝ ասում էր՝ պետք է լուծե՞մ։ «Ասում էր, որ անհաժեշտ ա հարցին ինչ-որ լուծում տալ, բայց պետք ա Ղարաբաղը կարգավիճակ ունենա։ Իր մոտեցումը սա էր։ Որ պետք է այդ տարածքների զիջումը լինի, բայց Արցախի հստակ կարգավիճակ լինի, կամ՝ որպես ՀՀ մաս կամ որպես առանձին պետություն։ Իհարկե, երկար զրույց էր․․․»։

Զրուցեցինք նաեւ Արցախի ԱԺ պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի հետ, որն ասաց, թե Սերժ Սարգսյանի հարցազրույցից տեղյակ չէ, բայց 2016-ի հավաքին ինքն էլ է մասնակցել։ 

Իսկ ինչ են խոսել, ինչ է ասել ինքը։ Պարզվեց՝ այն ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է․ «ոչ մի թիզ հող»։ Բայց կյանքն ու այս պատերազմը ցույց տվեցին, որ Դուք սխալ էիք՝ դա հնարավոր չէր։ Ռուսլան Իսրայելյան ասաց․ «Ոչ մի թիզ հող, բայց հզոր բանակ, ոչ թե էս, ինչ-որ ունեցել ենք»։