Սթարիջը հնարավոր է վերադառնա ԱՊԼ

Սթարիջը հնարավոր է վերադառնա ԱՊԼ

Ինչպես գրում են անգլիական մարզական լրատվամիջոցները, «Լիվերպուլի» նախկին հարձակվող Դանիել Սթարիջը կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա: «Նյուքասլ Յունայթեդի» ղեկավարությունը ընթացիկ մրցաշրջանում թիմի լավագուն ռմբարկու Կալում Ուիլսոնի վնասվածքից հետո, ինչի արդյունքում ֆուտբոլիստը դուրս է մնացել երկու ամսով, լրջորեն սկսել է հետաքրքրվել անգլիացու ծառայություններով։ Սթարիջը, հիշեցնենք, ազատ գործակալի կարգավիճակ է ստացել 2020 թվականի մարտից։