Ծովակցիները ճանապարհ են փակել․ պահանջում են ազատ արձակում

Ծովակցիները ճանապարհ են փակել․ պահանջում են ազատ արձակում

Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակիչները այսօր ճանապարհ են փակել։ Համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց․ 

«Պատճառը հետևյալն է, որ Սևան ազգային պարկի ինչ-որ աշխատող է, ըստ ընդհանուր խուսակցությունների, 40 հազար դրամ վերցնել-տալու խնդիր կա։ Ժողովրդի պահանջը այն էր, որ մարդկանց ինչի համար են պահում անազատության մեջ, թող բաց թողնեն, քննության ընթացքում էլ ամեն ինչ, ըստ սահմանված կարգի, կպարզեն, ոնց օրենքը որոշի»,- ասաց համայնքապետը։

Նա նաև նշեց, որ ճանապարհը այժմ բաց է, համաձայնության են եկել բնակիչների հետ, որ եթե կառավարությունից մարդ չգա, կրկին կփակեն։