Կարգելեն կեսգիշերից հետո պիցցա եւ պաղապաղակ ուտել

Կարգելեն կեսգիշերից հետո պիցցա եւ պաղապաղակ ուտել

Իտալիայի Միլան քաղաքում նախատեսում են ընդունել օրենք, որն արգելում է գիշերային ժամերին պատվերով կերակուրի վաճառքը։ Սահմանափակումները կվերաբերեն հատկապես պիցցային, պաղպաղակին եւ մի քանի այլ կերակրատեսակների։ Համաձայն այդ տեղեկությունների, օրենքի նպատակը լինելու է աղմկարար քաղաքացիների դեմ պայքարը, ովքեր Միլանի փողոցներում թափառում են հատկապես գիշերային ժամերին։

Արգելքը գործելու է մայիսից մինչեւ նոյեմբեր՝ սկսած 00․30-ից սովորական օրերին եւ 01․30-ից՝ հանգստյան օրերին։ Նշենք, որ 2013 թվականին իշխանությունները արդեն փորձել են նման սահմանափակում կիրառել, սակայն պաղպաղակավաճառների եւ պաղպաղակագործների բողոքից հետո որոշումը չեղարկվել է։