Սա է «խաղաղության» պատրաստվող մեր թշնամին

Սա է «խաղաղության» պատրաստվող մեր թշնամին

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Բաքվի բռնապետը «Մաքսային դրույքաչափերի» մասին օրենքի մեջ փոփոխություններ կատարելու մասին ակտ է ստորագրել, որով Ադրբեջան ներմուծվող «ռազմական նշանակության ապրանքների արտադրություն սարքավորումները, ինչպես նաև նավթա-գազային արտադրանքի արտահանման համար նախատեսված սարքավորումները, բարեգործական նպատակներով ապրանքներն» ազատվում են մաքսային վճարներից։
Սա է «խաղաղության» պատրաստվող մեր թշնամին։ Բաքվի բռնապետը իր թուրքական տիրոջ հետ երբեք չի գնալու և չի հաշտվելու կենսունակ Հայաստանի գոյության հետ, ուստի այս ժամանակահատվածը` կարծեցյալ խաղաղության, օգտագործելու է ինքնաբավ ռազմական տնտեսություն ստեղծելու և նախկինում կորցրած կարողությունները վերականգնելու համար։
Խաղաղությունը մեր տարածաշրջանում դեռ երկար ժամանակ սպասված երազանք է մնալու։
Հավելում.
Իսկ Հայաստանում որևէ մեկը, ով ռազմական նշանակության ապրանքների հետ գործ է ունենում մաքսային մարմիններում, այլևս երբեք չի ցանկանում գլխացավանքի մեջ ընկնել, փորձագիտական եզրակացություն ու տարբեր թույլտվություններ ստանալ»: