Կօգնենք Երևանին և Բաքվին՝ մերձեցնելու իրենց մոտեցումները․ ՌԴ ԱԳՆ

Կօգնենք Երևանին և Բաքվին՝ մերձեցնելու իրենց մոտեցումները․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվան վստահ է, որ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումն իրականություն կդառնա, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Մենք միանգամայն վստահ ենք, որ Հայաստանում և Ադրբեջանում խելամիտ քաղաքական գործիչները նման խելամիտ և պատասխանատու մոտեցում ունեն այն դիրքորոշմանը, որը Ռուսաստանը առաջ է քաշում բոլոր փուլերում։ Կարծում եմ, որ մեր ջանքերը կբերեն ցանկալի արդյունքի և կհասնեն կարգավորման։ Ռուսաստանը, ի տարբերություն Արեւմուտքի, կարգավորման միայն կայուն բանաձեւ է փնտրում։

Մենք չէինք ցանկանա, որ որեւէ մեկը մեր առաջարկներում տեսներ աշխարհաքաղաքական մրցակցության տարր, այսպես կոչված, հավաքական Արեւմուտքի հետ։
Մենք պատրաստ ենք օգնել կողմերին գտնել այն կետը, որտեղ իրենց շահերը մերձենում են, և որտեղ արդյունքը կարող է ձևավորվել պարտադիր բնույթ կրող պարտավորությամբ։ 
Ռուսաստանն արել է և կշարունակի անել հնարավորը ցանկացած ճգնաժամի հումանիտար հետևանքները նվազագույնի հասցնելու համար, թեև հնարավորություններն անսահմանափակ չեն»,- ասել է Ռյաբկովը։