Ֆրանսիայում համազգային գործադուլի պատճառով փակվել է Էյֆելյան աշտարակը

Ֆրանսիայում համազգային գործադուլի պատճառով փակվել է Էյֆելյան աշտարակը

Էյֆելյան աշտարակը ժամանակավորապես փակ է այցելուների համար՝ Ֆրանսիայում համազգային գործադուլի պատճառով։ Այս մասին երեքշաբթի՝ մարտի 28-ին, հաղորդագրություն է հայտնվել կազմակերպության կայքում։

Ֆրանսիայում այսօր կրկին բողոքի ակցիա է՝ ընդդեմ կենսաթոշակային տարիքի բարձրացման։

«Համազգային գործադուլի պատճառով Էյֆելյան աշտարակը ներկայումս փակ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լուվրը փակվել էր նախորդ օրը։ Գործադուլին միացել են հաստատության աշխատակիցները, ինչի պատճառով թանգարանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Բողոքի ակցիային մասնակցել են նաև մշակույթի ոլորտի աշխատողների մի քանի արհմիություններ։

Ավելի վաղ՝ մարտի 23-ին, հաղորդվել էր, որ Ֆրանսիայի տարբեր քաղաքներում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերին մասնակցել է ավելի քան 1 միլիոն մարդ։ Մի շարք շրջաններում բողոքի ցույցերը վերաճել են անկարգությունների և ցուցարարների ու ոստիկանության միջեւ բախումների։