Գազանանոցից՝ ԵՊՀ․ ով է լրատվական վարչության նոր ղեկավարը

Գազանանոցից՝ ԵՊՀ․ ով է լրատվական վարչության նոր ղեկավարը

ԵՊՀ լրատվական վարչությունը նոր ղեկավար ունի, այդ պաշտոնին նշանակվել է Ազնիվ Գրիգորյանը։ Թեև Գրիգորյանը 31 տարեկան է, բայց լրատվական վարչության աշխատակիցներին աշխատանքի անցնելուց անմիջապես հետո կարգադրել է իրեն դիմել «տիկին»-ով։

Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը վերջերս աշխատանքից ազատել էր լրատվական վարչության պետ, գրականագետ Գևորգ Էմին- Տերյանին, վերջինս պատրաստվում է դիմել դատարան և վերականգնվել ԵՊՀ խոսնակի պաշտոնում։

Մեզ հասած տեղեկություններով՝ Ազնիվ Գրիգորյանը նախկինում աշխատել է կենդանաբանական այգում որպես մարդկային ռեսուրսների կառավարիչ, մեզ հետ զրույցում Գրիգորյանը հաստատեց իր նշանակման լուրը, նրան խնդրեցինք ուղարկել իր կենսագրությունը, սակայն մեր նամակները մնացին անապատասխան։