Ո՛չ սև կա, ո՛չ սպիտակ, բոլորը սև են․ Արտակ Գալստյան

Ո՛չ սև կա, ո՛չ սպիտակ, բոլորը սև են․ Արտակ Գալստյան

«Հայոց հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Գալստյանին հարցրինք՝ կուսակցությունը միայնա՞կ է մասնակցելու ընտրություններին, թե՞ այլ ուժերի հետ դաշինք է լինելու․

«Այս պահի դրությամբ առանձին ենք մասնակցելու, կարծում եմ՝ այդպես էլ կմնա, չեմ տեսնում այնպիսի ուժ, որի հետ կարելի է միանալ»,- պատասխանեց Գալստյանը։

-  Դուք ո՞ր դաշտում եք հանդես գալու․ ընդդիմությո՞ւն եք։

-  Մենք հանդես ենք գալու որպես 3-րդ ուժ, Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը իրենց համար սարքել են ընդդիմություն ու «դիմություն», մեր կարծիքով՝ երկուսն էլ նույնն են, իրենց լեզվով ասած՝ ո՛չ սև կա, ո՛չ սպիտակ, բոլորը սև են ու մի դաշտում են՝ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ «սև ու սպիտակի» բաժանելու նպատակն էլ ընդամենը մի բան է, որ վերարտադրեն Նիկոլ Փաշինյանին և ավարտին հասցնեն Արցախի ու Մեղրիի հանձնումը թուրքերին։ Տակն էլ Հայաստանից ինչ կմնա՝ կմնա, եթե, իհարկե, մնա։

- Այսինքն՝ Ձեր կարծիքով Ձեզ ձայն են տալու այն քաղաքացիները, որոնք ո՛չ նախկին իշխանություններին են կողմ, և ո՛չ էլ ներկա՞ ։

- Մեզ ձայն կտան այն քաղաքացիները, որոնք ուզում են ունենալ անկախ Հայաստան՝ ոչ թուրքի լծի տակ։

- Ասում են, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչի պատրաստ է վերընտրվելու համար, համամի՞տ եք։

- Միանշանակ, համամիտ եմ, բայց ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին ամեն ինչի պատրաստ էր և՛ Սերժ Սարգսյանը և՛ Ռոբերտ Քոչարյանը, կարծում եմ՝ հասարակությունը փոխվել է, առավել ևս այս երիտասարդների արյունը պարտավորեցնում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը ամեն ինչի պատրաստ կլինի, մենք էլ պատրաստ կլինենք, մի բան էլ ավել։

Մանրամասն՝ տեսանյութում