Դատախազությունը պահանջում է Ռոբերտ Նազարյանից բռնագանձել 8 անշարժ գույք և շուրջ 1 մլրդ դրամ

Դատախազությունը պահանջում է Ռոբերտ Նազարյանից բռնագանձել 8 անշարժ գույք և շուրջ 1 մլրդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի օգոստոսի 24-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝

8 անշարժ գույք Երևան քաղաքում, 3 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը՝ ավելի քան 1 մլրդ 430 մլն դրամ.

734 մլն դրամին համարժեք ավանդներ և պարտատոմսեր.ավելի քան 1 մլրդ 705 մլն դրամ: