Թուրքիան զգուշացրել է Հայաստանին

Թուրքիան զգուշացրել է Հայաստանին

«Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Երեւանում «Նեմեսիս» ահաբեկչական գործողության հուշարձանի բացումը»։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Այն փաստը, որ այս իրադարձությունը ներկայացվել է նաև հայկական մամուլում, ցույց է տալիս, որ որոշ մարդկանց գիտակցության մեջ դեռ պահպանվում է պատմության խեղաթյուրված և չհաստատված մեկնաբանությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի ԱԳՆ-ն զգուշացնում է, որ նման «սադրիչ քայլերը, որոնք անհամատեղելի են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ոգուն, ոչ մի կերպ չեն նպաստի տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման ջանքերին, ընդհակառակը, դրանք բացասաբար կանդրադառնան։ նորմալացման գործընթացին»։

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Երևանի կենտրոնում` Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում, «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթող է բացվել։ Աղբյուր-հուշակոթողի վրա գրված են Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքերի պարագլուխներից, ինչպես նաև 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից վրեժ լուծած հերոսների անունները։ 

Հուշարձանի բացման առթիվ դատապարտող հայտարարություն էր տարածել նաև Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։