«Մեր հետքն աշխարհում ամենուր է»․ բռնապետի «տիեզերական» զառանցանքը

«Մեր հետքն աշխարհում ամենուր է»․ բռնապետի «տիեզերական» զառանցանքը

Արցախը հայաթափած ոճրագործ նեռը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է ինքնասիրահարվածության ու շեղվածության նոր հորիզոններ նվաճել՝ այս անգամ արդեն Ադրբեջանի ու ադրբեջանցիների «պատմական միֆն ու տիեզերական չափերի սուտը» փաթաթելով աշխարհի մյուս ներկայացուցիչների վրա։   

«19-րդ դարի կեսերին Ադրբեջանը դարձավ աշխարհում առաջին նավթարդյունահանող երկիրը։ Այն ժամանակ մենք արտադրում էինք համաշխարհային նավթի արդյունահանման կեսը։ Թերեւս շատերը չգիտեն, որ ծովում նավթն առաջին նավթ է արտադրվել է 20-րդ դարի կեսերին ադրբեջանցի նավթագործների կողմից»։ Այս մասին Ալիևն ասել է Բաքվում ընթացող Միջազգային տիեզերագնացության 74-րդ կոնգրեսի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում։

«Այսօր՝ մեր անկախության շրջանում, մեր բնական պաշարներն օգտագործվել են ի շահ ադրբեջանական ժողովրդի։ Անկախության շրջանում Ադրբեջանի դինամիկ զարգացումը ցույց է տալիս, որ մենք ճիշտ ենք տնօրինել մեր ռեսուրսները»,- ասել է նա։

«Եթե նայեք այսօրվա էներգետիկ և տրանսպորտային քարտեզներին, ներառյալ խողովակաշարերը, ամենուր կտեսնեք Ադրբեջանի հետքը։ Մենք նախաձեռնել ենք մի շարք ծրագրեր և հաջողությամբ իրականացրել դրանք մեր գործընկերների հետ։ Այսպիսով, մենք ապահովեցինք ոչ միայն մեր տարածաշրջանի, այլեւ առավել ընդարձակ տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունը»,- ասել Ալիեւը։

Իլհամ Ալիևն իր ելույթում նշել է նաև, որ Ադրբեջանը ավելի քան 10 տարի հանդիսանում է միջազգային տիեզերական ակումբի անդամ, ունի երկու հեռահաղորդակցության արբանյակներ և մեկ երկիր մոլորակի դիտման արբանյակ:
Բաքվի բռնապետը չի մոռացել ելույթի ընթացքում հանդես գալ հումանիստի կեղծ դիրքերից․ 

«Ադրբեջանը դարեր շարունակ եղել է բազմազգ և բազմակրոն հասարակություն։ Անկախության 30 տարիների ընթացքում մենք ուժեղացրել ենք այդ գործոնները։ Մենք ապրում ենք մեկ ընտանիքի պես»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։