Նախկին խորհրդային երկրները ոչ ամբողջապես են օգտագործում ինտեգրացիոն հնարավորությունները

Նախկին խորհրդային երկրները ոչ ամբողջապես են օգտագործում ինտեգրացիոն հնարավորությունները

Հետսովետական տարածքի երկրները ամբողջապես չէ, որ օգտագործում են ինտեգրացիայի հնարավորությունները, իսկ Ռուսաստանն ու Բելառուսը առաջ են ընթացել Միացյալ պետության շրջանակներում այդ ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ավաղ, բազմաթիվ ուղղություններով, մենք հետխորհրդային տարածքում հետ ենք մնում, մենք չենք օգտագործում ամբողջապես այն հնարավորությունները, մրցակցային այն առավելությունները, որոնք մեզ մնացել են դեռ խորհրդային ժամանակներից։ Նկատի ունեմ ընդհանուր ենթակառուցվածքները, ընդհանուր էներգետիկան, ռուսաց լեզուն, որը հանդիսանում է միավորող եւ թույլ է տալիս մեզ դյուրությամբ հաղորդակցվել մեկմեկու հետ։ Սակայն Միացյալ պետության ուղղությամբ մենք առաջ ենք ընթացել շատ ավելին, քան այլ ուղղություններով»,- ասել է Պուտինը Միացյալ պետության Գերագույն պետխորհրդի նիստի ընթացքում, որը ընթացել է տեսակապային ֆորմատով։