Ռուսական ևս մեկ ինքնաթիռ է խոցվել․ Զելենսկի

Ռուսական ևս մեկ ինքնաթիռ է խոցվել․ Զելենսկի

Ուկրաինան ստացել է նոր համակարգեր, որոնք զգալիորեն ուժեղացնում են երկրի հակաօդային պաշտպանությունը։ Այս մասին Վլադիմիր Զելենսկին ասել է պատերազմի 257-րդ օրվա ավարտին արած իր տեսաուղերձում, հայտնում է UNIAN-ը։

«Այսօր հարձակման են ենթարկվել մեր երկրի ավելի քան 50 բնակավայրեր։ Դոնբաս, Զապորոժիե, Խերսոն, Նիկոլաևշինա, Խարկովշինա, Դնեպրոպետրովսկի մարզ... Հրթիռներ, ավիացիա, բազմակի արձակման հրթիռային համակարգեր։ Պատասխանում ենք ամենուր. կան նաև անհրաժեշտ արդյունքները՝ ռուսական ևս մեկ ինքնաթիռ է խոցվել։ Մենք նաեւ ստացել ենք նոր համակարգեր, որոնք զգալիորեն ուժեղացնում են մեր հակաօդային պաշտպանությունը»,- ասել է նա։