Ցավում եմ, որ ԼՂ հակամարտությունը նման ծանր հետևանքներ ունի․ Բլինքեն

Ցավում եմ, որ ԼՂ հակամարտությունը նման ծանր հետևանքներ ունի․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ափսոսանք է հայտնել, որ Ղարաբաղի շուրջ հակամարտությունը նման ծանր հետևանքներ ունի։

«Սակայն այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, շարունակական և կարևոր քայլեր են երկու երկրների կողմից՝ անցյալը ետևում թողնելու և տևական խաղաղության հասնելու համար: Երկու երկրներն էլ աշխատում են այդ նպատակների ուղղությամբ՝ Հարավային Կովկասի համար վերջնականապես ավելի պայծառ ապագա ապահովելու համար, խաղաղ ապագա, որտեղ երկրները միասին կաշխատեն ավելի արժանապատիվ ապագայի համար», - ասել է նա։

Նրա խոսքով, ԱՄՆ-ն ստեղծված իրավիճակում աշխատում է «որպես Հայաստանի և Ադրբեջանի բարեկամ»՝ պարտավորված լինելով իր կողմից հնարավոր ամեն ինչ անել՝ աջակցելու Բաքվին և Երևանին «երկարատև խաղաղության ճանապարհով» գնալու ցանկության մեջ։