Ուկրաինացի նախարարը հրաժարական է տվել

Ուկրաինացի նախարարը հրաժարական է տվել

Գերագույն Ռադան Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարի պաշտոնից Ալեքսանդր Տկաչենկոյի ազատման մասին դիմում է ստացել։ 

Այս մասին հուլիսի 21-ին հայտարարել է խորհրդարանի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը։

«Ուկրաինայի Գերագույն Ռադան ստացել է Ալեքսանդր Տկաչենկոյի դիմումը՝ իր նախաձեռնությամբ Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարի պաշտոնից ազատվելու մասին»,- գրել է Գերագույն Ռադայի նախագահը։

Նրա խոսքով, դիմումը կքննարկվի հաջորդ լիագումար նիստում։