Մենք պետք է այնպես անենք, որ նրանց անուններն ու պատմությունները երբեք չմոռանան

Մենք պետք է այնպես անենք, որ նրանց անուններն ու պատմությունները երբեք չմոռանան

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ  X-ի իր միկրոբլոգում գրել է․ 

«1915 թվականին սպանվել է մոտ 1,5 միլիոն հայ։

Այսօր մենք շարունակում ենք հարգել հայերի դեմ իրականացված ցեղասպանության ժամանակ խլված կյանքերի հիշատակը և խորհել այն տրավմայի մասին, որը դեռ շատերը կրում են:

Մենք պետք է այնպես անենք, որ նրանց անուններն ու պատմությունները երբեք չմոռանան:

Հիշում ենք և պահանջում»։