Ալիեւի պարտադրած խաղաղությունը

Ալիեւի պարտադրած խաղաղությունը

ԱԺ նախկին պատգամավոր, ԼՀԿ նախկին անդամ Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ալիեւի պարտադրած խաղաղությունը. 
«Խաղաղության հաստատման համար պետք է դադարեցնել զինել Հայաստանը: Եթե Հայաստանին սկսեն զինել, մենք դա բացասական կընկալենք»։
«Մենք մեր բանակաշինությանը պատրաստվում ենք հատկացնել այնքան գումար, որքան անհրաժեշտ է: Մենք ինքնուրույն պետություն ենք»: 
««Զանգեզուրի միջանքը» բացվելու է, եթե Հայաստանը դրան կամավոր չհամաձայնվի, ապա կդիմենք այլ մեթոդների»: 
«ԵԱՀԿ Մինսկի խումբն ընդունել է նոր իրողությունը: Մենք ասել ենք հակամարտություն այլևս չկա, չկա անգամ «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչատարածքային միավոր: Մենք համանախագահներին ասել են՝ դուք անելիք չունեք այլևս»: 
«Այսօր օրակարգում միայն Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցն է. հակամարտություն չկա»:  
«Բրյուսելյան հանդիպման ժամանակ ես ևս մեկ անգամ հստակեցրի, որ Հայաստանը ընդունում է մեր պայմանները, հինգ կետերը: Իսկ հակամարտություն և «Լեռնային Ղարաբաղ» բառերը չկային հայտարարության մեջ, որովհետև դրանք լուծված են և չեն կարող քննարկվել»:
Այս պարտադրանքի խոսքերից հետո Փաշինյանը ԱԺ-ում խոսում էր «համեստ» բանակ ունենալու մասին։ 
ՀԵՏԵՒՈՒԹՅՈՒՆ. 
Փաշինյանն անվերապահորեն կատարում է Ալիեւի հրամանները։ 
Հ.Գ. Էլ ի՞նչ է պետք մեր հանրությանը` հասկանալու համար, թե ուր են տանում մեզ բոլորիս»։