Կապիտուլյանտին պիտի ենթարկենք կապիտուլյացիայի

Կապիտուլյանտին պիտի ենթարկենք կապիտուլյացիայի

Իշխանությունը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու: Հայ ժողովուրդը միասնական դուրս եկավ փողոց եւ ամբողջ աշխարհին ասաց, որ ինքը իր ճակատագրի եւ ապագայի տերն է, հայ ժողովուրդն է որոշում, որ տեր է Արցախին, տեր է Հայաստանին, փաստեց, որ հայ ժողովրդի ճակատագիրը Ալիեւից եւ Նիկոլից կախված չէ։ Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած մարդաշատ հանրահավաքին իր ելույթում ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Շատ կարճ ժամանակահատվածում մենք պետք է այդ կապիտուլյանտին ենթարկենք կապիտուլյացիայի, սա է մեր առջեւ դրված խնդիրը։ Մայիսի 1-ը պատմական օր է, միասնականության եւ վերջնական հաղթանակի գնալու սկիզբ է»,- ընդգծեց նա։