Քանի երեխա է զոհվել Գազայի սեկտորում․ վիճակագրություն 

Քանի երեխա է զոհվել Գազայի սեկտորում․ վիճակագրություն 

Գազայի սեկտորում Իսրայելի կողմից իրականացվող ռազմարշավի մեկնարկից ի վեր, վերջին երեք շաբաթներին զոհվել է ավելի քան 3 հազար երեխա, ինչը ավելին է, քան ողջ աշխարհում վերջին չորս տարիներին, ըստ պաշտոնական վիճակագրության, զոհված երեխաների թիվը։ Այս մասին հայտնում է Save the Children կազմակերպությունը։ Համաձայն հաղորդման, շատ երեխաներ շարունակում են մնալ լուրջ վտանգի մեջ։

Համաձայն ՄԱԿ վիճակագրության, 2022 թվականին աշխարհի 24 երկրում որտեղ առկա է հակամարտություն, զոհվել է 2985 երեխա, 2021 թվականին՝ 2515 երեխա, 2020 թվականին՝ 2674 երեխա։ Ամենաշատ երեխաները հակամարտություններից զոհվել են 2019 թվականին՝ 4019 երեխա։ Save the Children-ը միացել է այն բոլոր կազմակերպություններին եւ երկրներին, որոնք կոչ են անում անհապաղ դադարեցնել կրակը Գազայի սեկտորում։