Արքայազն Հարին հանդիպել է այն կնոջ հետ, ում հետ 22 տարի առաջ հանդիպել էր իր մայրը՝ արքայադուստր Դիանան

Արքայազն Հարին հանդիպել է այն կնոջ հետ, ում հետ 22 տարի առաջ հանդիպել էր իր մայրը՝ արքայադուստր Դիանան

Արքայազն Հարին այցելել է Անգոլայում գտնվող մասամբ ականազերծված դաշտ, որտեղ ժամանակին՝ 22 տարի առաջ, իր աֆրիկյան շրջագայության ժամանակ այցելել էր նրա մայրը՝ արքայադուստր Դիանան։ Նա նաեւ հանդիպել է արյունոտ քաղաքացիական պատերազմի ժամանակ հաշմանդամ դարձած մարդկանց հետ, որոնց մեջ եղել է նաեւ Սանդրա Տիգիկան։ Պարզվել է, որ հեռավոր 1997 թվականին նա եղել է պատերազմից տուժած այն երիտասարդ կանանցից մեկը, ում հետ հանդիպել է արքայադուստր Դիանան։ Տիգիկան հիշել է այդ հանդիպումը եւ տեղեկացրել Հարիին, որ իր դստերը անվանել է Դիանա, ի պատիվ Լեդի Դիի։