Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ

Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ

ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանի բողոքը։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ պաշտպանը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ որի՝ Գ․Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Փաստաբանն արձանագրեց՝ դատական համակարգն ընդհանրապես կործանվել է․ «Դատական համակարգին մոտ կանգնած անձ, գոնե կասեր,որ Վերաքննիչ դատարանը նախկինում էլ, հիմա էլ որոշումներ էր կայացնում անկախ։ Այս պահին Ռուբիկ Մխիթարյանի նման դատավորը չկարողացավ հաղթահարել ճնշումները, որոնք առկա են իր նկատմամբ»։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին, մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման համար: