Կռվից վերադարձած վագներցին հարբել և սպանել է 6 քաղաքացու (լուսանկարներ)

Կռվից վերադարձած վագներցին հարբել և սպանել է 6 քաղաքացու (լուսանկարներ)

Կարելիայում՝ Դերևյանոյե գյուղում, օգոստոսի 1-ին դաժանաբար սպանվել է երկու ընտանիք, ընդհանուր առմամբ վեց մարդ, այրվել են նրանց տները։
«МК-Карелия»-ն գրում է, որ 37 և 38 տարեկան երկու տղամարդիկ, ովքեր նախկինում պատիժ էին կրել բռնաբարության և թմրանյութերի օգտագործման համար, հարբած վիճակում սպանդ են կազմակերպել։ 

Կոնֆլիկտի ժամանակ նրանք դանակահարել են խնջույքի չորս մասնակիցների․ խոսքը ընտանիքի մասին է, որոնց թվում եղել են՝ երկու եղբայրներ, նրանց քույրն ու ընտանիքի ծանոթներից մեկը։

Հանցագործության հետքերը թաքցնելու համար չարագործները հրդեհել են տունը։ 
Դրանից հետո, նրանք գնացին մեկ այլ տուն, որտեղ ապրելիս են եղել ընտանիքի հայրն ու որդին։ Նրանք կոտրել են տան դռները և, հիշելով հին դժգոհությունները, դանակով մահացու հարվածներ են հասցրել և հրդեհել տունը։

Հանցագործները ձերբակալվել են։ Նրանցից Իգոր Սաֆոնովը, դատական ​​նիստին ներկա լրագրողների հարցին, թե ՌՄԿ-ի շարքերում մասնակցե՞լ է, արդյոք, Ուկրաինայում ռազմական գործողություններին, դրական է պատասխանել՝ հավելելով, որ վիրավորվել է։
«Ազատություն» ռադիոկայանը գրում է, որ 2022 թվականին գաղութում Սաֆոնովը հավաքագրվել է «վագներականների» կողմից և ուղարկվել Ուկրաինա՝ մասնակցելու ռազմական գործողություններին՝ նրան ներում շնորհելուց հետո։

Ինչպես գյուղացիներն են ասում, Սաֆոնովը պատերազմից վերադարձել է այս տարվա գարնանը, և որ ռազմաճակատից վերադառնալուց հետո շատ է խմել։