Ավելի պարզ ասած՝ ընթանում է Արցախի հանձնման-ընդունման գործընթաց․ շրջափակման 28-րդ օրն է

Ավելի պարզ ասած՝ ընթանում է Արցախի հանձնման-ընդունման գործընթաց․ շրջափակման 28-րդ օրն է

Արցախի շրջափակման 28-րդ օրն է։

Մի փոքր մոնիտորինգ, թե այս ընթացքում ինչ են արել ՀՀ իշխանությունները։

ՀՀ վարչապետ

Մեկամսյա շրջափակման ընթացքում ընդամենը 4 անգամ խոսեց Արցախի (իր խոսքերով Լեռնային Ղարաբաղի հայության) շրջափակման մասին։ Ընդորում առաջին ելույթի ժամանակ՝ շրջափակման հաջորդ օրը, Նիկոլը հայտարարեց Արցախի հայությանը ցեղասպանության ենթարկելու վտանգի մասին՝ ակնհայտորեն նպատակ ունենալով վախ և խուճապ տարածել արցախցիների շրջանում։

Իսկ երբ արցախցիները չվախենան, այլ ընդհակառակը՝ հայտարարեցին, որ դիմադրելու ու պայքարելու են և չեն կատարելու թուրքի պահանջները, սույն անձի տիկինը ու էլի մի քանի ՔՊ-ական պատգամավորներ կատաղած կատվի պես հարձակվեցին արցախցիների վրա՝ արցախցիների վրա թույն ու մաղձ թափելով հերյուրանքներ գրեցին։

Նիկոլի հայտարարությունների հետագիծը ուսումնասիրելով՝ շատ կարևոր բաներ կարող ենք պարզել։ Նախ ի սկզբանե սկսեց մեղադրել ռուսներին՝ սկզբից սկսելով ակնարկներով, այնուհետև՝ վերջում ուղիղ տեքստով։ Իսկ ռուսներին մեղադրելուն զուգահեռ Ադրբեջանի հասցեին մեղադրանքները մեղմացան ու հասան նրան, որ Ադրբեջանը պարզապես խախտում է եռակողմ հայտարարության դրույթները։

Ու ոչ մի խոսք Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման քաղաքական պատասխանատվության մասին, ոչ մի մեղադրանք Ադրբեջանին արցախահայության իրավունքների խախտման ու վտանգի ենթարկելու միջազգային նորմերով ամրագրված պարտավորությունների խախտման մասին, ոչ մի ռեալ պահանջ միջանցքն անհապաղ ու առանց նախապայմանների բացելու վերաբերյալ։ Ընդհակառակը՝ խոսում է խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտության ու դրան հավատարմության մասին։

ՀՀ ԱԳՆ

Արցախի մեկամսյա բլոկադայի ընթացքում ՀՀ ԱԳՆ-ն ընդամենը երկու անգամ է հանդես եկել պաշտոնական հայտարարությամբ։ Իսկ հայտարարություններն ընդամենը հումանիտար աղետին է վերաբերվում, որի պատճառի՝ այսինքն դրա քաղաքական հետնամասի ու պատասխանատվության մասին ոչ մի խոսք։

Կրկին ոչ մի ռեալ գործողություն կամ նույնիսկ հայտարարություն չկա Ադրբեջանի կողմից միջազգային նորմերի խախտման ու միջանցքն առանց նախապայմանների ու անհապաղ բացելու պարտավորությունների մասին։ Նման ձև իրեն կարող է դրսեվրել ոչ թե ՀՀ ԱԳՆ-ն, այլ ասենք՝ Իռլանդիայի ԱԳՆ-ն։

ՀՀ ԱԺ

ՀՀ ԱԺ-ն, ի տարբերություն այլ երկրների խորհրդարանների՝ Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Իսպանիա և այլն, այդպես էլ միասնական հայտարարություն չտարածեց Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու վերաբերյալ։ Իսկ արված հայտարարությունն ավելի լավ էր չարվեր։ Վերնշված երկրների խորհրդարանների հայտարարություններն ավելի կոնկրետ ու հստակ էին, քան Հայաստանի խորհրդարանի հայտարարությունը։

Իսկ ԱԺ խոսնակի հայտարարության մասին պարզապես անիմաստ է խոսել։

ՀՀ ԱԽՔ

ՀՀ ԱԽՔ-ն ուղիղ կերպով մեղադրեց ռուսներին Բերձորի միջանցքը փակելու մեջ, հայտարարելով, որ դրանով ռուսները փորձում են Հայաստանին ստիպել գնալ զիջումների։ Սույն անձի հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, որ Արցախի շրջափակման մեջ Ադրբեջանն ընդհանրապես մեղավոր չէ։

Եվ բոլորն անխտիր հրաժարվում են Արցախից՝ մեղքը բարդելով ուրիշների վրա։ Մեղադրվում են բոլորը՝ ռուսները, միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը, արցախցիները։ Բացի իրենցից բոլորը մեղավոր են։

Եթե պարզ խոսքերով ասենք, ապա ՀՀ իշխանությունները վերջնականապես՝ ոչ միայն անվտանգային առումով, այլև՝ քաղաքական առումով, հրաժարվում են Արցախից, ձեռքերը լվանում են Արցախից, Արցախն ու Արցախի հայերին տվել են հոշոտման, որպեսզի փրկեն իրենց ու իրենց աթոռները։ Ի դեպ, եթե հիշում եք ամիսներ առաջ էլ Արցախից դուրս հանեցին ռազմական տեխնիկան՝ զրկելով ինքնապաշտպանության հնարավորությունից, որպեսզի թուրքն ավելի հեշտ տիրանա Արցախին։

Ավելի պարզ ասած՝ ընթանում է Արցախի հանձնման-ընդունման գործընթաց...

Իսկ դուք լուռ հետևում եք, թե ինչպես են հեշտ ու հանգիստ կործանում Արցախը։ Դավաճանությունը և հայրենազրկումը իր գործունեության մեջ

Վահե Հարությունյան