Մեսսիի դեբյուտային գոլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամի»-ին (տեսանյութ)

Մեսսիի դեբյուտային գոլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամի»-ին (տեսանյութ)

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող, «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին գոլի հեղինակ է դարձել Հյուսիսային Ամերիկայի լիգայի գավաթի առաջին տուրի «Կրուս Ասուլի» դեմ խաղում։
Դիմակայության 94-րդ րոպեին լեգենդար ֆուտբոլիստը, լավագույն ավանդույթի համաձայն, տուգանային հարվածից գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը։ Այսպիսով, նա առաջ է մղել իր թիմին՝ 2:1։ 

Սա արգենտինացու դեբյուտային հանդիպումն էր նոր թիմի կազմում: Նա խաղադաշտ է դուրս եկել մրցավեճի 54-րդ րոպեին՝ փոխարինելով կիսապաշտպան Բենջամին Կրեմասկիին։

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին MLS-ի «Ինտեր Մայամին» հայտարարեց արգենտինացու՝ ազատ գործակալի կարգավիճակով ակումբ տեղափոխվելու մասին: Վերջին երկու տարիներին Մեսսին հանդես է եկել ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենում»: