Շուշիում մեկնարկում է միջազգային մեդիաֆորումը․ ի՞նչ է հայտնի

Շուշիում մեկնարկում է միջազգային մեդիաֆորումը․ ի՞նչ է հայտնի

Օկուպացված հայկական Շուշիում մեկնարկում է «Նոր մեդիան չորրորդ արդյունաբերական հեղափոխությունում» գլոբալ մեդիա ֆորումը։ ԱՊԱ-ն հայտնում է, որ միջոցառմանը մասնակցեն 120 լրատվամիջոցներ և ավելի քան 250 հյուրեր՝ 50 երկրներից։

Բացման արարողությունից հետո ֆորումը կշարունակվի նիստերով։

Համաշխարհային ֆորումի շրջանակներում նախատեսվում է միաժամանակ անցկացնել մի շարք միջոցառումներ՝ ցուցահանդեսներ և թրեյնինգներ։

Համաժողովը կտևի մինչև հուլիսի 23-ը։