Երևանի ու Բաքվի միջև հաշտեցումը պետք է ուղեկցվի անվտանգության երաշխիքներով․ ՌԴ ներկայացուցիչ

Երևանի ու Բաքվի միջև հաշտեցումը պետք է ուղեկցվի անվտանգության երաշխիքներով․ ՌԴ ներկայացուցիչ

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ելույթ է ունեցել Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստին։

Նրա խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցումը պետք է ուղեկցվի անվտանգության հուսալի երաշխիքներով։

Չնայած բարդ իրավիճակին` ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է բարեխղճորեն կատարել իր առաքելությունը և հնարավոր ամեն ինչ անել քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար, ընդգծել է ՌԴ ներկայացուցիչը։

Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևանքով ոչ միայն զոհեր են եղել քաղաքացիական բնակչության շրջանում, այլև ռուս խաղաղապահներ են մահացել։ 

Պոլյանսկին նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ամենավտանգավոր շրջաններից մոտ 5000 մարդ է տարհանվել, նրանց թվում` մոտ 1000 երեխաներ, մարդկանց կացարան է տրամադրվել, տաք սնունդ և այլն։

Հիշեցնենք, որ այս պահին Նյու Յորքում ընթանում է ԼՂ հարցով ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստը։