ՀՀ քաղաքացին փորձել է ՌԴ-ից Թուրքիա տանել թանկարժեք ոսկե շղթա

ՀՀ քաղաքացին փորձել է ՌԴ-ից Թուրքիա տանել թանկարժեք ոսկե շղթա

Հայաստանի քաղաքացին փորձել է Ռուսաստանից Թուրքիա տանել 9 մլն ռուբլի արժողությամբ մաքուր ոսկյա շղթա՝ գրեթե 2 կգ քաշով (999 հարգի)։ 

Ռուսական Telegram ալիքները գրում են, որ տղամարդը թանկարժեք զարդը կրել է պարանոցին, թաքցրել տաք հագուստի տակ, սակայն հուզական վարքագծով մատնել է ինքն իրեն։

Ըստ տեղեկությունների՝ Վնուկովոյի մաքսատան աշխատակիցները բերման են ենթարկել Թուրքիա թռչող Հայաստանի 32-ամյա քաղաքացու։ 

Մաքսանենգության հոդվածով քրեական գործ է հարուցվել, տղամարդուն սպառնում է մինչև յոթ տարի։