Խարկովի մարզը գնդակոծվել է․ զոհեր և վիրավորներ կան

Խարկովի մարզը գնդակոծվել է․ զոհեր և վիրավորներ կան

Այսօր՝ օգոստոսի 7-ին, Խարկովի մարզի Կուչերովկա գյուղի գնդակոծության հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս երեքը՝ վիրավորվել են։ Այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի տելեգրամյան ալիքում։

«Ռուսները գնդակոծել են Կուպյանսկի շրջանի Կուչերովկա գյուղը, հարվածներ են հասցվել բնակավայրրի տներից մեկին։ Հայտնի է երկու զոհի և երեք վիրավորի մասին»,- նշել է Երմակը։