Զոհեր և վիրավորներ․ նոր մանրամասներ՝ Թեհրանի միջադեպից

Զոհեր և վիրավորներ․ նոր մանրամասներ՝ Թեհրանի միջադեպից

Գրել էինք, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանում հզոր պայթյուն է որոտացել բնակելի շենքերից մեկում, որի հետևանքով տուժածներ կան, մի քանի մարդ մնացել է փլատակների տակ։

Շղթայական պայթյունի հետևանքով մի քանի շենքերի փլուզման արդյունքում երեք իրանցի ոստիկան է զոհվել, ևս 11 մարդ՝ վիրավորվել է, հայտնում է Iran International-ը։

Նշվում է, որ ոստիկանությունն ապահովում էր Թեհրանի հարավ-արևմուտքում ապօրինի շինությունների պլանավորված քանդման անվտանգությունը։ Առաջին շենքի քանդման ժամանակ փլուզվել են հարակից հինգ շենքեր։

Թեհրանի հրշեջ կազմակերպությունը հայտնել է, որ չորս ոստիկան և քաղաքապետարանի երկու աշխատակից, ինչպես նաև մի քանի այլ քաղաքացիներ մնացել են փլատակների տակ: 

Փլատակների տակից դուրս են բերվել երեք մահացածների, այդ թվում՝ մայոր Հոսեյն Էսմայիլի և գնդապետ Յազդան Սուլեյմանաբադիի մարմինները: