Ադանայի գործարանում հրդեհ է բռնկվել

Ադանայի գործարանում հրդեհ է բռնկվել

Թուրքիայի Ադանա նահանգում (Արևմտյան Հայաստան-խմբ․) պլաստիկի վերամշակման գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այդ մասին տեղեկությունը հայտնում է NTV հեռուստաալիքը։

«Ադանա քաղաքի Սեյհան կենտրոնական շրջանում պլաստիկի վերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել։ Այն տարածվել է կողքի կոսմետիկայի ֆաբրիկայի վրա», - հաղորդել է հեռուստաալիքը:
Դեպքի վայր են ուղարկվել շտապ բժշկական օգնության ծառայության, ոստիկանության և քաղաքապետարանի հրշեջ բրիգադները: