Սյունը պետք է հանենք, տանենք Սումգայիթում դնենք. «Արաբոյի» Մանվել

Սյունը պետք է հանենք, տանենք Սումգայիթում դնենք. «Արաբոյի» Մանվել

Մենք թույլ չենք, մեզ այսպիսին դարձրել են։ Արտերկիրն ամեն ինչ արել է, որ ազգային ոգի չլինի ու ժողովրդին բերել հասցրել են այս վիճակի մեջ, բայց չարաչար սխալվում են, որովհետև մենք ցանկացած պահի կարող ենք կռվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։

«Անգամ այս հոգեբանական ծանր վիճակում Ադրբեջանը մեզ համար վտանգավոր չէ, ամեն մի հայ տղամարդ պետք է գիտակցի, որ կյանքի փեշից պետք չէ։ Տղամարդու ամենամեծ արժեքը նա է, որ փորձության պահին կյանքը տա հայրենիքին: Մենք գիտակցում էինք մի բան, որ տղամարդը, մարդը չի ապրում ստամոքսի համար, ապրում է՝ պատվի համար։ Մենք աշխարհին ապացուցում էինք, որ այս ժողովուրդը չի ուզում մորթվի, բայց այս արյունը կոտրվեց, հայրենասիրությունը փշրեցին։ Այսօր բերվել են բախտախնդիր մարդիկ, որոնք իրավունք չունեն հող զիջելու՝ թեկուզ մի թիզ։ Պետք է էնքան ուժեղ լինենք, էդ սյունը հանենք, տանենք Սումգայիթում դնենք»,- հավելել է նա: