Մերձմոսկովյան ահաբեկչությունը կարող է կրկնվել Թուրքիայում․ ի՞նչ է պնդում Էրդողանը

Մերձմոսկովյան ահաբեկչությունը կարող է կրկնվել Թուրքիայում․ ի՞նչ է պնդում Էրդողանը

Աշխարհն ականատես եղավ Ռուսաստանում կատարված ահաբեկչությանը. Թուրքիայում կան ուժեր, որոնք փորձում են նմանատիպ ահաբեկչություններ իրականացնել։ 
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով Դիարբեքիրում։

Նրա խոսքով՝ Թուրքիան հաջողությամբ պայքարում է ահաբեկիչների, այդ թվում՝ PKK-ի դեմ։
«Դեռևս կան ուժեր, որոնք փորձում են ահաբեկիչներին օգտագործել մեր երկրի դեմ: Մենք չենք կարող դա թույլ տալ: Մենք անհնարին ենք դարձրել PKK-ի տեղաշարժը կամ գործողությունները մեր սահմաններին: Քայլ առ քայլ մենք վերահսկողության տակ ենք առնում մեր սահմաններից դուրս գտնվող տարածքները»,-նշել է նա։

Էրդողանի պնդմամբ, Թուրքիան պատրաստ է բոլորի մասին խոսել բոլորի հետ, բայց Անկարայի դուռը փակ է ահաբեկիչների և ահաբեկչական կազմակերպության ղեկավարությամբ քաղաքականություն անողների համար։