ՄԱԿ-ի ԱԽ-ն կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը

ՄԱԿ-ի ԱԽ-ն կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը

Սուդանում հակամարտող բոլոր կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն կրակը և վերադառնան երկխոսության։

Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տարածած հայտարարության մեջ։

«Անվտանգության խորհրդի անդամները կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, վերականգնել հանգստությունը և վերադառնալ երկխոսության՝ Սուդանի ներկայիս ճգնաժամը լուծելու համար»,- ասվում է փաստաթղթում։

Բացի այդ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն ընդգծել են հումանիտար օգնության հասանելիությունը տարածաշրջան, ինչպես նաև վերահաստատել են իրենց հավատարմությունը Սուդանի միասնությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: