Ծիծեռնակաբերդի տարածքը «բարեկարգելու են», որպեսզի մուտքը փակ լինի

Ծիծեռնակաբերդի տարածքը «բարեկարգելու են», որպեսզի մուտքը փակ լինի

Ռոբերտ Հայրապետյանի գրառումը

Քոչարյան Անդոն ասում ա. «Եթե ասում ենք՝ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է այդ միլիոնուկեսի անուն, ազգանունն ունենանք»։

Սա ասում ա մեկը, ում քաղաքական ուժի ռազմաքաղաքական ղեկավարությունը 44-օրյա պատերազմի ժամանակ 5000 տղու զոհեց, բայց մինչև էսօր ոչ հստակ թիվա հրապարակում, ոչ՝ անուն ազգանուն։ Դուք սկի մինչև էսօր Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հստակ թիվ ու անուն չգիտեք։

Սա ասում ա մեկը, ում ղեկավարած քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը պարզելա ապրիլյանի շուրջ հյուսված բոլոր միֆերը, բայց որպեսզի քաղաքական դիվիդենտները չզրոյանան, մինչև էսօր, Սահմանադրության կոպիտ խախտմամբ, էդ հանձնաժողովի եզրակացությունը չի հրապարակել։

Անդո, «Նախկինները» ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում գտել ու բացահայտել են ցեղասպանության բոլոր անմեղ զոհերի ժառանգներին, Սփյուռքը վկա, իսկ քո՝ դավաճանների պակաս չունեցող քաղաքական թիմը sms-ով փող աշխատելու համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի պատերին «հանգանակություն» կատարած կենդանի մարդկանց անուններն էր գրում, տարատեսակ լազերային շոուներով։

Ի դեպ, ըստ օդում կախված լուրերի, Ծիծեռնակաբերդի տարածքը «բարեկարգելու են», որպեսզի այս տարի ապրիլի 24-ին մուտքը փակ լինի այցելուների համար։ Համապատասխան քաղաքաշինական փաստաթուղթը արդեն մուտքագրվել է։