Դավաճանության մեջ կասկածվող Ուկրաինացի պատգամավորը կոչ է անում բանակ ուղարկել իր գործընկերներին

Դավաճանության մեջ կասկածվող Ուկրաինացի պատգամավորը կոչ է անում բանակ ուղարկել իր գործընկերներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կքննարկի անհրաժեշտ 25 հազար ձայն հավաքած խնդրագիրը, որը վերաբերում է պատգամավորներին և պաշտոնյաներին զորակոչելու մասին օրինագծին։

Պետության ղեկավարի կայքում հրապարակված խնդրագրի հեղինակը պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին է։

Խնդրագրում ասվում է, որ օրենքը կնպաստի քաղաքացիների, մասնավորապես՝ Ուկրաինայի ժողովրդական պատգամավորների և քաղաքացիական ծառայողների արդար մոբիլիզացիային։

Հատկանշական է, որ ինքը Դուբինսկին, ով հեղինակել է խնդրագիրը, այժմ կալանքի տակ է դավաճանության մեղադրանքով։ 

Դեկտեմբերի 2-ին պատգամավորի փաստաբանները հայտնել են, որ նա ծեծի է ենթարկվել Կիևի քննչական մեկուսարանում։ Խորհրդարանականը կասկածվում է կոռուպցիայի և զինվորական տարիքի տղամարդկանց Ուկրաինայի սահմանն ապօրինի հատելու սխեմային մասնակցելու մեջ։ 

Ժողովրդական պատգամավորը լիովին հերքում է իր մեղքը եւ քրեական գործի հարուցումը անվանում է քաղաքական հետապնդում։

Նոյեմբերի 24-ին Զելենսկին հայտարարեց, որ շուտով կծանոթանա մոբիլիզացիոն նոր ծրագրին։ Նրա խոսքով, ինքը կցանկանար, որ մարդիկ հասկանան երկրի ղեկավարության գործողությունների ամբողջ ծրագիրը։ Ուկրաինայի նախագահը հայտնել է նաև, որ քննարկել է ռոտացիան Ուկրաինայի զինված ուժերում։