Ներկայացրել են ՆԱՏՕ-ին անդամակցության հայտադիմումները 

Ներկայացրել են ՆԱՏՕ-ին անդամակցության հայտադիմումները 

Շվեդիայի եւ Ֆինլանդիայի դեսպանները ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին են ներկայացրել դաշինքին անդամակցության դիմումները։ Արարողությունը տեղի է ունեցել Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։

Նշենք, որ ավելի վաղ, կիրակի օրը, Շվեդիայի իշխող Սոցիալ-Դեմոկրատական կուսակցությունը հայտարարել էր, որ որոշում է կայացրել միանալ ռազմական դաշինքին, նշելով, որ իրենք, եթե ընդգրկվեն էլ ՆԱՏՕ-ի կազմում, դեմ են լինելու, որպեսզի իրենց տարածքում միջուկային զենք կամ ռազմական բազաներ տեղակայվեն։ Ֆինլանդիան եւս հայտարարել էր ՆԱՏՕ-ին անդամակցության մասին նույնպես կիրակի օրը։