Քարդաշյանը ներկա էր խաղին. Մեսսին շապիկը նվիրել է որդուն

Քարդաշյանը ներկա էր խաղին. Մեսսին շապիկը նվիրել է որդուն

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող, «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին գոլի հեղինակ է դարձել Հյուսիսային Ամերիկայի լիգայի գավաթի առաջին տուրի «Կրուս Ասուլի» դեմ խաղում։

Դիմակայության 94-րդ րոպեին լեգենդար ֆուտբոլիստը, լավագույն ավանդույթի համաձայն, տուգանային հարվածից գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը։ Այսպիսով, նա առաջ է մղել իր թիմին՝ 2:1։

Հանդիպմանը որդու հետ ներկա է եղել նաև Քիմ Քարդաշյանը: Ի դեպ, խաղից հետո Մեսսին մարզաշապիկն իր տսորագրությամբ նվիրել է Քարդաշյանի որդուն: